Ճանապարհային ոստիկանությունը ե՞րբ է վերջ դնելու կառավարության որոշ անդամների «տրանսպորտային անարխիային». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք վերջին օրերին մեծ թվով տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել, իսկ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը մեքենայատերերի՝ իրենց տրանսպորտային միջոցները ոչ ճիշտ տեղում կայանելն է եղել: Նման «աջաբ սանդալային» և անարխիա հիշեցնող իրավիճակ է տիրում նաև Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց:
Կառավարության դիմաց սևով՝ սպիտակի վրա 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հիշեցում կա, որ նշված հատվածում առավոտյան՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, բացի կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաներից, արգելվում է այլ տրանսպորտային միջոցի կայանումը:
Ստացվում է, որ կառավարությունում աշխատող որոշ մեքենայատերեր այդ լեզուները չեն հասկանում և մնում է՝ ՃՈ-ն նրանց հետ խոսի «ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի» լեզվով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի