211652_close_icon
views-count4657 դիտում article-date 11:49 13-11-2014

Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ Լևոն Մութաֆյանին

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները «մեկնաբանած» Լևոն Մութաֆյանի գրառմանը. «Պարոն Մութաֆյան, չեմ կարծում՝ հիմա ժամանակն է այս գրառումն անել ու Արցախյան պատերազմի հերոսի մասին էլ այդպես արտահայտվել: Մենք միշտ էլ համոզվել ենք, որ ՊԲ-ը և նրա հրամանատարը ինչ ասել՝ արել են ու հակառակորդին երբեք անպատասխան չեն թողել»: Հիշեցնենք, որ Լ. Մութաֆյանը գրել էր. «Խուճապ պետք չէ,- ասում է գեներալ Մոսոն. ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-նախարար գեներալ Մոսոն չի հերքում, որ ազերիների խոցած ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, որ երեք զոհ ենք տվել, բայց պետք չէ խուճապ առաջացնել: Հայկական բանակի ամենազավեշտական գեներալներից մեկի այս հայտարարությունը որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ: Ի՞նչ խուճապի մասին է խոսքը, երբ պարտավոր է ՊԲ մամլո ծառայությունն անհապաղ տեղեկացնել կատարվածի մասին, զոհերի մասին: Գիտենք, որ Մոսոյի հարազատներից որևէ մեկը բանակում չի, որ նա անհանգստանա: Ու դա լավ է: Ես որևէ մեկի վատը չեմ ուզում: Բայց այս պահին բոլորիս սրտերն անհանգիստ են, տագնապած: Ուրեմն, Մոսոն պիտի հիշի, որ ինքը նախարար է, մամլո ծառայություն ունի, իսկ բանակն էլ ժողովրդինն է: Իրենը չէ»:

Նմանատիպ նյութեր