1129 դիտում
15:39 10-11-2014
Նոյեմբերի 11-ին իր աշխատանքը կսկսի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը
Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով:
Այս առիթով նոյեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:
Եպիսկոպոսաց ժողովի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:
Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունը:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
12:17 14-11-2014
Ավարտվել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը
958 դիտում
14:33 13-11-2014
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից
12900 դիտում
21:50 15-01-2017
Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին