211652_close_icon
views-count13249 դիտում article-date 20:44 09-11-2014

Գործարար ամուսինների շնորհիվ Լոռու մարզի Մեծավան համայնքում կապիտալ վերանորոգվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում էին հավաքվել մեծ թվով ուխտավորներ: Ինչպես Մեծավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցին ունի կաթոլիկ ուղղվածություն: Դեռ ԽՍՀՄ տարիներից այն ուներ բարեկարգման կարիք: Ռուսաստանի դաշնությունում գործարարությամբ զբաղվող ամուսիններ՝ Սպարտակ Ավոյանի և Լարիսա Էլոյանի միջոցներով կառուցվել են մոմավառության սրահներ ու զանգակատունը: Շինարարույթունը տևել է 6 ամիս և այսօր, այն պատրաստի իր դռները բացեց գյուղացիների, հավատացյալների առջև: Միջոցառմանը ներկա էին նաև մեծ թվով հյուրեր Ռուսաստանի դաշնությունից և Սփյուռքից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թեպետ այսօր բացումն էր, բայց օծումը տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը: Վերջում տրվեց մատաղ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+

Նմանատիպ նյութեր