997 դիտում
15:44 07-11-2014
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ
փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
Պարոն Շարմազանովը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է, որ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատականերին հասնելու հարցում
առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:
Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:
ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ափսոսանքով նշել է, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ
անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը:
Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել ուշադրությունը սեւեռել այնպիսի առանցքային հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային
պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
16:36 07-11-2014
Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը
1606 դիտում
15:35 11-03-2016
Էդուարդ Շարմազանովը ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում
825 դիտում
15:17 14-03-2015
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Ռիգայում ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին