211652_close_icon
views-count29447 դիտում article-date 17:49 06-11-2014

Մեծ թվով ազատամարտիկների արձագանքը` Ծաղիկ Ռուբոյին. «Այ համբալ», «Այ բրաբիոն», «Ձեռնասուն կենդանի», «Եղբորդ սուրբ արյունը շահարկելով էիր փորձում մարդ դառնալ` բայց էլի չես դարձել»

«Տո այ Ծաղիկ Ռուբո, դու չէ, իսկի քո պապաները չեն կարող հասնել Զորավարին»: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Ջերմուկի Տ/Բ նախագահ Սիմոն Հովհաննիսյանը: ԵԿՄ հարյուրավոր պատասխանատուներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում արձագանքեցին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հրապարակմանը, որում փորձ է արվել սեւացնել Զորավար Մանվել Գրիգորյանին եւ ԵԿՄ վարչության անդամ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական` Նահապետ Թումանյանին: Հրապարակում ենք այդ արձագանքներից մի քանիսը: ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Ոմն Ծաղիկ Ռուբո տեղից վեր կացել, կամենում է մեր Զորավարի հետ մրցակցության մեջ մտնել եւ մարտական ընկեր` Նահապետ Թումանյանին վիրավորել: Ընդ որում, քաղքենու եւ քաղաքում ապրող գեղցու որակները համատեղելով՝ սույն Ռուբիկն իր արշինով է չափում ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետին: Ինքը, որ ձեռնասուն կենդանի է, ինքը, որ ծառայամիտ է, կարծում է, թե ուրիշներն էլ իր նման քծնող ու հաճոյացող են»: ԵԿՄ Ջերմուկի Տ/Բ նախագահ Սիմոն Հովհաննիսյանն էլ ավելացրեց. «Տո այ Ծաղիկ Ռուբո, դու չէ, իսկի քո պապաները չեն կարող հասնել Զորավարին, նրա հետ նստել, զրուցել: Վստահաբար ասեմ, որ կոնկրետ դու շատ փոքրիկ ես Նահապետ Թումանյանի հետ չափվելու համար եւս: Ի տարբերություն քեզ, Նահապետ Թումանյանն իսկապես մասնակցել է Արցախյան ազատամարտին: Պատմություն ե՞ս կամենում խեղաթյուրել, այ բրաբիոն: Ո՞վ չգիտի, որ ԵԿՄ-ի ղեկավարումը միմիայն Զորավար Մանվել Գրիգորյանին կարելի էր վստահել Սպարապետի ողբերգական մահվանից հետո: Եթե մարդը երբեւէ երկրապահ է եղել, ինչպե՞ս կարող է չհիշել, որ այո, երկրապահական ընտանիքը վստահեց եւ խնդրեց Զորավարին ստանձնել այս սուրբ կառույցի ղեկավարումը՚: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդից ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը «Ումուդ» մականունով Ռուբեն Գեւորգյանին հետեւյալ խորհուրդը տվեց. «Ձեռքերդ հեռու Երկրապահից, Ծաղիկ Ռուբո, որ եղբորդ արյան շնորհիվ, այդ սուրբ արյունը շահարկելով ես մարդ դարձել, ավելի ստույգ՝ մարդ էլ չես դարձել, այլ՝ հարուստ եւ թալանչի: Վագրի ձագից ես խոսում եւ պատերազմից: Էդ վագրը պատերազմի՞ց ես հետդ բերել: Եթե ռազմի դաշտում եղած լինեիր, վառոդի հոտն առած լինեիր, կհիշեիր, որ այնտեղ թուրքեր կային, ոչ թե հովազներ կամ վագրեր: Երդվում եմ բոլոր սրբություններովս, եթե թույլ տաք 1915 թվականի կրկնություն, եթե նորից եղբայրասպան բախումների առիթ տաք, խստորեն պատժվելու եք Աստծո կողմից»: (Սարիկ), 5-րդ բրիգադի մարտիկ Հայրապետ Կարապետյանն իր վրդոհմունքը հետեւյալ կերպ արտահայտեց. «Այ համբալ, դու ո՞վ ես, որ Նհոյի անունն ես տալիս՝ սուտ պատմություններ հորինելով: Դու ո՞նց կարող ես համեմատվել Նահապետ Թումանյանի հետ, մի մարդու, որ պատերազմից հետո էլ մաքուր է մնացել, մարդ է մնացել: Ի դեպ, Ռուբեն Գեւորգյանը խոսում է առաջին գծում կռված 5 000-ից ավելի երդվյալ ազատամարտիկների անունից: Ես, որ շարժման առաջին օրերից եղել եմ առաջին գծում, եւ դեմքով մեկ առ մեկ գիտեմ առաջին գծի տղերքին` եւ զոհվածներին, եւ ողջերին, Ռուբեն Գեւորգյանի շրջապատի այդ երդվյալներին չեմ տեսել: Կամ ոնց տեսնեի, եթե նրանք երդվյալ են դարձել պատերազմից 25 տարի հետո: Երեւի երդվել են, որ հաստատվելու է Ռուբոյի սուտը, թե չէ ինչ իմաստ կա պատերազմից 25 տարի հետո երդում ընդունել, որ մասնակցել են պատերազմին»: Ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանն էլ ավելացրեց. «Քանի որ իմ անունը տալով հերթական սուտն ես փորձում տարածել, փորձեմ մի անգամ էլ քեզ խելք սովորեցնել, վերջին անգամ: Եթե չստացվի, կհամոզվեմ, որ հետդ պետք է խոսեմ ոչ այնպես, ինչպես խոսում են բանական մարդ արարածի հետ: Ինձ չեմ պաշտպանի, մանավանդ՝ թույլ չեմ տվել արարք, որի համար պետք է արդարանամ: Մարտական ընկերներս ինչ պետք է՝ իմ փոխարեն ասել են: Ուղղակի քո լկտի ստերից մեկն էլ բացահայտեմ: Բլթցնում ես վագրի հաշվով: Դու չեկա՞ր, ինձ խնդրիր, թե այսպիսի բան կա, սյուրպրիզ անենք, բան: Հիմա ուրիշ ձեւով ես փորձում ներկայացնել իրականությունը, չնայած, արդեն երեւի բոլորն էլ համոզվել են՝ քեզ համար սուտ խոսելը սովորական բան է»:

Նմանատիպ նյութեր