2714 դիտում
15:15 06-11-2014
Արմեն Երիցյանը՝ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին
Արմեն Երիցյանը, անդրադառնալով այն փաստին, որ կառավարության որոշմամբ միավորվել են Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը իր համար էլ է անակնկալ եղել:
Միաժամանակ ավելացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կշարունակեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները որ կառույցում էլ ընդգրկված լինեն:
«ԱԻՆ-ի կառույցների մեծ մասը՝ Փրկարար ծառայությունը, «Հիդրոմետ»-ը, Սեյսմիկ ծառայությունը եւ այլն, տեղակայված են ողջ Հայաստանով մեկ, ուստի համատեղ աշխատանքը կարելի է կազմակերպել առանց լուրջ բարդությունների»,- նշեց Արմեն Երիցյանը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ հենց ինքը գլխավորի միավորված նախարարությունը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Եթե հանձնարարեն, ես էլ կղեկավարեմ, իսկ եթե ոչ՝ ոչ: Եթե նման առաջարկ անեն, ես դրա մասին կմտածեմ»:
Նմանատիպ նյութեր
7762 դիտում
19:16 01-12-2014
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
2505 դիտում
09:55 24-09-2014
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խաչի «քավո՞ր». Ժողովուրդ
Այս բաժնից
865 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1594 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)