211652_close_icon
views-count9042 դիտում article-date 16:25 04-11-2014

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից աշխատանքից ազատված Սիսիանի ԲԿ-ի նախկին տնօրենի կնոջը Սուրեն Խաչատրյանը տնօրեն է նշանակել

Սիսիանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արտյոմ Թադեւոսյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է եղել, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նշանակումից հետո չի գնացել նրան տեսնելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը: «Նշանակումից մի 5 ամիս անց կանչեց իր մոտ ու ասաց. «Հինգ ամիս է, ես նշանակվել եմ, ինչու՞ չես գալիս ինձ մոտ: Ես էլ ասացի, որ՝ չես կանչում, չեմ գալիս: Ինքն էլ ասաց, որ եթե այդպես է, չեմ ցանկանում աշխատես: Ես էլ եկել եմ եւ աշխատանքից ազատման դիմում գրել: Հիմա առողջապահության նախարարության հիվանդանոցային բաժնի պետն եմ»: Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի նշանակումից հետո վերջինս Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակել հենց Արտյոմ Թադեւոսյանի կնոջը՝ Սվետլանա Իսախանյանին: «Հիմա ասում են, թե Սուրիկ Խաչատրյանն իր մարդկանց է նշանակում, բայց իմ կինը պատահական մարդ չէ: Սիսիանի ժողովրդի սիրելին է: Սիսիանում չկա մեկը, ով նրան որպես լավ մասնագետ չճանաչի»,- ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի նոր տնօրենի ամուսինը: Միաժամանակ ավելացրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը Սուրեն Խաչատրյանի նշանակումից հետո նրան շնորհավորելու չեն գնացել, բայց մոտ են նրա հետ: «Ասեմ, որ բոլոր բժիշկներն էլ հարգում եւ գնահատում են նրան: Այդ մարդը գործ անող, աշխատող մարդ է»: Հավելեց, որ Վահե Հակոբյանը մարզպետ լինելու ժամանակ նրա կողմից նշանակված Սիսիանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը 1 ամսվա ընթացքում աշխատանքային անհամատեղելի պայմաններ է ստեղծել կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչի համար, ով թողել ու Սիսիանից հեռացել է եւ հիմա Երեւանում է աշխատում. «Երեւանում նրա արեւով երդվում են: Իսկ նա նման բժշկին հեռացրեց մարզից»,- ասաց բժշկական կենտրոնի նախկին տնօրենը:

Նմանատիպ նյութեր