Դատական հայցեր՝ ընդդեմ պատգամավորների և ՄԻՊ-ի. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է, որ իրավաբան Նարեկ Ալոյանը 3 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բոլորովին վերջերս էլ 1 հայց՝ ընդդեմ ՄԻՊ գրասենյակի:
«Նա երեկ «Ժամանակին» ասաց, որ այսօր երեք միացված դատ է տեղի ունենալու: Իրավաբանը նախատեսել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական հրավերներ ուղարկել՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:
«Մեր օրենսդրությունն այդ ոլորտում մի փոքր խնդրահարույց է: Եթե մի փոքր փոփոխության ենթարկվի, այդ խնդիրները կվերանան: Այստեղ օրենսդրությունը լրացնելու խնդիր կա, ու լավ կլինի, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ներկա լինի»,-ասաց Ալոյանը»,-նշում է թերթը:
Մանրամասները՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում: