Ռոնալդուն 79 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է իսպանական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Իսիդո Լանգարայի արդյունավետության ռեկորդը, որը նա գրանցել էր 79 տարի առաջ:
Իսպանիայի առաջնության 1935/1936 մրցաշրջանի խաղարկությունում «Օվյեդո»-ի կազմում Լանգարան 10 անընդմեջ խաղում 16 գոլ էր խփել:
Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում գրավելով «Գրանադա»-ի դարպասը, 10 անընդմեջ խաղում իր 17-րդ գոլը խփեց:
Հարկ է նշել, որ «Գրանադա»-ի հետ խաղը Ռոնալդույի կարիերայում դարձավ 700-րդը: Պորտուգալացի ռմբարկուն 700 խաղում 448 գոլ է խփել: