Հայաստանում ձերբակալվել է «Զապ» մականվամբ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: