211652_close_icon
views-count10397 դիտում article-date 10:25 29-10-2014

Տավուշի մարզում վթարի է ենթարկվել հավի ճտեր տեղափոխող բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում հավի ճտեր տեղափոխող բեռնատարը Իջևան-Բերդ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բեռնատարի վարորդն ու ճտատերերերը հրաժարվել են դիմել ճանապարհային ոստիկանություն և մի քանի ժամերի ընթացքում վթարի վայրից հեռացրել են սատկած ու կենդանի մնացած ճտերին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարի համարանիշներն են 156 ԼՍ 61, որոնք հաշվառված են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Վիլաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր