211652_close_icon
views-count17571 դիտում article-date 22:07 28-10-2014

Խոշոր ավտովթար «Շանթ» հեռուստաընկերության դիմաց. բախվել են 2 Mercedes-ներ. կան վիրավորներ. իսկ հետո էլ` BMW-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Կիևյան փողոցում «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են Mercedes մակնիշի 91 ՏA 091 համարանիշի և Mercedes ML մակնիշի 22 UU 255 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` Մալաթիա, մյուսը` Արմենիա բժշկական կենտրոններ: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիիկանությունը պարզում է վարորդների ի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վթարի վայրում վարորդները սպասում էին քննիչի ժամանմանը, նույն հատվածում բախվեցին BMW մակնիշի 34 OR 677 համարանիշի և Mercedes մակնիշի 23 NR 333 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան: Վարորդները իրար բարի երթ մաղթելուց հետո, հեռացան հաշտ ու խաղաղ: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ ML մակնիշի 22UU555 պետհամարանիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.000.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 91SA091 պետհամարանիշի մեքենայինը՝ 1.400.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 23NR333 պետհամարանիշի մեքենայինը՝ 80.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի 34OR677 պետհամարանիշի մեքենայինը՝ 100.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ ML մակնիշի 22UU555 պետհամարանիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 170.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 91SA091 պետհամարանիշի մեքենայինը՝ 48.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 23NR333 պետհամարանիշի մեքենայինը՝48.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի 34OR677 պետհամարանիշի մեքենայինը՝ 48.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր