Բլատերը ժամանել է Մոսկվա, որպեսզի ներկայացնի ԱԱ-2018-ի տարբերանշանը
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ժամանել է Մոսկվա, որպեսզի հանդիսավոր կերպով ներկայացնի 2018 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Արարողությունը կմասնակցեն Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կաննավարոն:
«Ժերոմ Վալկեի հետ հենց նոր ժամանեցիք Մոսկվա, որպեսզի ներկայացնենք 2018 թվականի աշխարհի առաջնության լոգոտիպը»,-իր Twitter-ի էջում գրել է Զեպ Բլատերը:
Ներկայացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: