1145 դիտում
16:34 28-10-2014
ԱԻ նախարարը ծանոթացել է ԱԻՆ վերանորոգվող միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքներին
Հոկտեմբերի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց ԱԻՆ վերանորոգվող միասնական տեխնիկական բազա: Այստեղ տեղակայվելու է նախարարության բոլոր ծառայությունների, ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների նյութական միջոցների մի մասը: Մեծ քանակությամբ նյութական միջոցներ պահեստավորելու և պահպանելու համար անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել բազայում գտնվող շինությունների տարածքը՝ իրականացնելով կառուցապատման լրացուցիչ աշխատանքներ:
Այժմ միասնական տեխնիկական բազայում ընթանում են վերակառուցման և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքին ծանոթացավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։ ԱԻՆ յուրաքանչյուր ստորաբաժանման համար հատկացված են տարբեր մեծության տարածքներ՝ ըստ ստորաբաժանման նյութական միջոցների ծավալի ու քանակի:
Նմանատիպ նյութեր
2965 դիտում
14:41 13-09-2020
Առողջապահության նախարարը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին
940 դիտում
19:30 29-03-2023
Արդարադատության նախարարը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ