1824 դիտում
12:27 28-10-2014
Սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն:
Ընդ որում, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:
Ֆինանսների նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսքով` փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով հենց տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ, ինչը բավականին կհեշտացնի նրանց աշխատանքը և կխնայի ժամանակ. «Նախկինում հաշվարկային փաստաթուղթ և հարկային հաշիվ դուրս գրելու նպատակով առաքիչը պարտավոր էր հաշվապահությունում տեղեկացնել գնորդի տվյալները և հետո նոր միայն իրականացնել գործարքը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը