211652_close_icon
views-count26114 դիտում article-date 17:07 27-10-2014

Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է «գոլդ» համարներով «յաշիկին» և «հանգրվանել» «Կերամա Մարացցի»-ի «գրկում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում BMW մակնիշի 10 VV 406 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա Մարտին Հակոբյանը նշված ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող 38-ամյա Ռաֆայել Քարամյանի վարած Mercedes G500 մակնիշի 11 TT 002 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդը Mercedes-ին բախվելուց հետո դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և «շումախերական հնարքով» բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետ հայտնվել «Կերամա Մարացցի» խանութի «գրկում»: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Եվ եթե մայթի բետոնի բարձրությունը չպահեր «շումախերչիկի» արագությունը, ապա նա «կհյուրընկալվեր» խանութում: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մաշչյանն ու Սուրեն Ջաբաղյանը: Այս դեպքում օպերատիվորեն են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն վթարի վայր է ժամանել 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ վնասվածքներ չեն ստացել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր