1920 դիտում
20:14 27-10-2014
Արտեզյան ավազանի ջրի մակարդակն այլևս չի իջնում
Արարատյան արտեզյան ավազանի ջրի մակարդակն այլեւս չի իջնում: Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը 3 ամսվա ընթացքում դիտարկումներ է անցկացրել 200 խորքային հորերում, որոնց մի մասը փակվել է, արդյունքում 107 խորքային հորերի ջուրը խնայել են: Բնապահպանության փոխնախարարը հույս ունի, որ կարճ ժամանակ հետո Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը կբարձրանա եւ կհասնի նախկին մակարդակին:
Բնապահպանության նախարարության աշխատանքային խմբին առաջին հերթին օժանդակել է օրենսդրությունը, որը բավականին մեծ տուգանքներ է սահմանում ապօրինի ջրօգտագործման համար: Օրինակ` վայրկյանում 100 լիտր ապօրին ջուր օգտագործողի տարեկան տուգանքը կազմում է 45 միլիոն դրամ:
Սակավաջրության մասին կառավարության որոշումը հնարավորություն է տալիս հանձնաժողովին ոչ միայն ապօրինի, այլեւ օրինական տնտեսությունների ջրօգտագործման թույլտվությունը ստուգել ու վերանայել: Բնապահպանության փոխնախարարը պնդում է, որ ստուգումների ընթացքում հաշվի չեն առնում խոշոր, միջին ու փոքր ջրօգտագործողներին` ստուգում են անխնա: Անհրաժեշտության դեպքում դիմում են իրավապահներին եւ նրանց հետ միասին գնում ստուգումների:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35940]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
18:32 29-01-2025
Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է
1760 դիտում
15:57 08-08-2014
Արարատի մարզում մեկ շաբաթվա ընթացքում խնայվել է 340լ/վ արտեզյան ավազանի ջուր
1061 դիտում
17:11 03-11-2014
Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր
Այս բաժնից
2155 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
811 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
751 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը