821 դիտում
17:11 24-10-2014
Արտոնյալ պայմաններ` երեխաներ ունեցող ուսանողի համար
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները ուսման վարձ չեն վճարի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցելու է ծնող-ուսանողների վճարները: Առաջինն այս հավաստագրերը ստանում են 9-ը ուսանողներ: Ծնող լինելը չպետք է խանգարի բարձրագույն կրթություն ստանալուն` նախաձեռնողներն են վստահեցնում: Այսուհետև բակալավրիատում սովորող ցանկացած ուսանող, որ ունի երկու երեխա կստանա հատուցում: Հիմնադրամը դիմել է բուհերին՝ ուսանողների մասին տեղեկություն ստանալու համար և սկսել հավաստագրերի հանձնումը:
Ծրագիրը սկսվել է ու վերջացած չէ. ովքեր տեղյակ չեն, կարող են դիմել Երիտասարդական հիմնադրամ ու ներկայացնել տեղեկանքները: Անգամ նրանք, ովքեր դեռ ուսանող են, ունեն մեկ երեխա և երկրորդին սպասում են, երեխայի ծնվելուց հետո կարող են դիմել ու ազատվել ուսման վարձ վճարելու պարտավորությունից:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35804]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2744 դիտում
16:13 25-10-2016
ՀԵՀ-ը փոխհատուցեց երեխաներ ունեցող 47 ուսանողի ուսման վարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
80415 դիտում
13:24 16-04-2018
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին
Այս բաժնից
1030 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1381 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1192 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան