211652_close_icon
views-count1666 դիտում article-date 15:49 22-10-2014

Անչափահասի առևանգման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Լ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր