211652_close_icon
views-count1681 դիտում article-date 13:20 22-10-2014

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Հակոբյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ -լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը: Աշոտ Սուրիկի Հակոբյան Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ: 2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ: 2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ: 2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ: 2014թ. հոկտեմբեի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: 1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների:

Նմանատիպ նյութեր