799 դիտում
14:14 21-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 1.55 մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 1.55
մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 13-17.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած
միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում
կայացվել է 850.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել է 349.5հազ.դր.
ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության
արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք
որոշում եւ հաշվարկվել է 99.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած ապօրինի ծառահատման
մեկ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական
տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 100.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբեված առանց անթափանց
ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական
տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
երեք գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր
գումարի վարչական տուգանքի որոշումներ: Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի
արդյունքում հայտնաբերված նույնատիպ մեկ խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի
որոշում եւ հաշվարկվել է 150.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի կողմից իրականացված համատեղ
շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0
հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.16կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:
Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի
համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար
մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք
խեցգետնաորսիչ, իսկ 2.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական
տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու
ժամանակահատվածում մուտք է եղել 1.55 մլն.դր. գումար:
Նմանատիպ նյութեր
896 դիտում
15:35 04-05-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 3,7 մլն. դրամ
Այս բաժնից
691 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
778 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1051 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան