211652_close_icon
views-count2091 դիտում article-date 10:29 20-10-2014

«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա

Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր