211652_close_icon

Քննչական կոմիտեում չեն նշանակվել այն քննիչները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. Սոնա Տռուզյան. Tert.am

views-count3229 դիտում article-date 19:20 15-10-2014
Սպասելի էր, որ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ համակարգի կայացման, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհանգստանալու տեղիք են տալու որոշ շրջանակների, ինչն իր արտացոլանքը կարող է ստանալ նաև որոշ ԶԼՄ-ներում։ Արձագանքելով մամուլի այն հրապարակմանը, թե քննչական կոմիտեն ընտրողաբար է կադրեր վերցնում ոստիկանության և ՊՆ-ի քննչականից՝ Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ «Քննչական կոմիտեն չի կարող ժամանակ վատնել մերկապարանոց և արհեստածին նյութերին արձագանքելու համար»։ « Կոմիտեի առջև դրված են հստակ խնդիրներ՝ բարձրացնել քննության արդյունավետությունը, կայացնել քննչական համակարգը, ինչը պետք է օժանդակի արդարադատության իրականացմանը, և այս ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակվելու են։ Լիահույս եմ, որ նման հրապարակումները չեն կարող ստվերել այդ գործընթացը։ Մանրամասներն` [url=http://www.tert.am/am/news/2014/10/15/armenia-sona-truzyan/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր