211652_close_icon
views-count16187 դիտում article-date 18:48 15-10-2014

19-ամյա ուսանողի «շումախերական» վթարը` Երևանում. Suzuki –ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 19-ամյա Էդուարդ Մինասյանը իր վարած Suzuki մակնիշի 17 ՍՏ 202 համարանիշի ավտոմեքենայով Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում` թիվ 1 էլեկտրասյան հարևանությամբ, բախվել է քարե ցանկապատին, այնուհետև` դուրս եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը սովորում է Պոլիտեխնիկ ինստիտուտի ռադիոտեխնիկայի բաժնի 2-րդ կուրսում: Նախնական տվյալներով SUZUKI GRAND VITARA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր