1416 դիտում
14:11 14-10-2014
Ավարտվեց «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով` կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վարդան Ծատուրյանը կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսները հիշյալ հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար, 2014թ. մարտի 31-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում միջնորդի՝ նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Մասիս Մարտիրոսյանի միջոցով ստացել է գործով չպարզված անձի կողմից իրեն փոխանցված 40.000 ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև կպչուն ժապավենով փաթեթավորված հինգ բջջային հեռախոս ու կից պարագաներ:
Վարդան Ծատուրյանը նշված գումարը պահել է իր բնակարանում, իսկ բջջային հեռախոսներով և կից պարագաներով փաթեթը հաջորդ օրը, նախապես թաքցնելով համազգեստի բաճկոնի տակ, իր հետ մտցրել է «Վանաձոր» ՔԿՀ տարածք, սակայն չի հասցրել դրանք փոխանցել հիմնարկի դատապարտյալներին, քանի որ նույն հիմնարկի աշխատակիցների կողմից անձնական զննությամբ նրա մոտից առգրավվել են այդ բջջային հեռախոսները և կից պարագաները, իսկ 40.000 ՀՀ դրամը, որը թաքցրել էր իր բնակարանում, նա ինքնակամ ներկայացրել է քննությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վարդան Ծատուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակից Մասիս Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը