211652_close_icon
views-count1179 դիտում article-date 11:35 14-10-2014

Շենգավիթում ավարտվեցին «էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումները

Երևանի վարչական շրջաններում անցկացվող մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում տոնն ամփոփվել է համերգային մեծ ծրագրով: Գարեգին Նժդեհի անվան հրապարակում շենգավիթցիների հետ տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանն իրենց ելույթներով բարձր տրամադրություն են ապահովել հայտնի ու սիրված երգիչները, ինչպես նաև ազգագրական երգի-պարի համույթները: Երգերի մեծ մասը նվիրված են եղել քաղաքամայր Երևանին: Համերգային երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր