1017 դիտում
19:53 13-10-2014
Արցախի վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի փառատոնի փակման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:
Ա. Հարությունյանը ողջունել է փառատոնի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր նախաձեռնություն թե՛ մշակութային դաստիարակության, թե՛ ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման և թե՛ մայրաքաղաքի գրավչության բարձրացման գործում: Վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցել Արցախում նմանատիպ փառատոնների կազմակերպմանը՝ որպես քաղաքային մշակույթի նոր տարր:
Փողոցային արվեստի «հավերժություն» փառատոնը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից՝ ԼՂՀ վարչապետի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Երևանի «Օսամ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այն նվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որի շրջանակներում Երևանի և Արցախի մի շարք նկարիչներ նկարազարդել են Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի պատերը: Մեծ եղեռնի ժամանակ նահատակված արևմտահայ հինգ գրողների և Կոմիտասի դիմանկարներից բացի, շենքերից մեկի վրա մասնակիցները նկարել են մասշտաբային նռենի՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խորհրդանիշ:
Նմանատիպ նյութեր
1014 դիտում
13:14 14-10-2014
ԼՂՀ վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը
1591 դիտում
13:38 31-10-2015
ԼՂՀ վարչապետը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը
2366 դիտում
22:58 03-02-2015
Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի փակման արարողությունը
Այս բաժնից
358 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
736 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում