Հայաստանը կստանա ԵՏՄ-ի տարածք ապրանքներ մտցնելու մաքսատուրքերի 1.13 տոկոսը
Հայաստանը կստանա ԵՏՄ-ի տարածք ապրանքներ մտցնելու մաքսատուրքերի 1.13 տոկոսը: Այս մասին հայտնում է Tass-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Համապատասխան նորմը ամրագրված է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրում: Դրա պատճառով Բելառուսի մասնաբաժինը 4.7 տոկոսից նվազել է մինչև 4.65 տոկոսի, Ղազախստանի մասնաբաժինը՝ 7.3-7.25 տոկոսի, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը՝ 88-86.97 տոկոսի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նաև հայտարարել է, որ Հայաստանը մինչչև 2022թ. կարող է մի շարք ապրանքատեսակների վրա (այդ թվում նաև՝ միս ու մսամթերք) այնպիսի մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ-ի տոկոսադրույքներից: