Արմավիրում 54-ամյա սկեսուրը փայտով ծեծել է հարսին
54-ամյա Սոֆիա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ փայտով հարվածներ է հասցրել իր հարսի` Նուշիկ Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: