2662 դիտում
09:59 11-10-2014
Եռյակ/քառյակի հանրահավաքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությո՞ւնն էր տոնում. 168 ժամ
«Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չեն անում: Իսկ ամենագլխավորը՝ ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական հայտարարությունն էր այն մասին, որ Եվրասիական միությանն անդամակցությունն անշրջելի է: Ավելին՝ նա չզլացավ կրկին անգամ անվանարկել այդ անդամակցության դեմ հանդես եկողներին:
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությանն այլևս անշրջելի է. այս առթիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի: Քանի որ նրանք մարդկանց մտքերը պղտորելուց բացի՝ ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական կամք թելադրել»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ ըստ էության արձանագրելով, թե ինչպես է Երևանի Ազատության հրապարակում հավաքված տասնյակ-հազարանոց հանրահավաքը ողջունում/տոնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Հանրահավաքի մնացած մասը, ըստ էության, նվիրված էր նրան, թե որքան ավելի ուրախ կլիներ երեկվա տոնը, եթե Հայաստանում փոխվեր իշխանությունը: Ու հենց այդ՝ Հայաստանում իշխանափոխության նպատակով Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թվականին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
09:45 05-07-2014
Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը․ 168 Ժամ
1319 դիտում
09:41 11-09-2014
Քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին. 168 ժամ
1698 դիտում
09:54 28-06-2014
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի․ ՉԻ
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»