1355 դիտում
17:39 09-10-2014
Նամակներ ափսեների մեջ. ՀՀ մշակույթի նախարարը ներկա է գտնվել Ռուբեն Անգալադյանի հավաքածուի ցուցադրության բացմանը
Ս. թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկա է գտնվել «Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեների մեջ» ցուցադրության բացմանը:
Ներկայացված են ավելի քան վաթսուն անվանի հայ արվեստագետի յոթանասունից ավելի նկարազարդ ափսեներ: Աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը:
Ցուցադրությունը մշակութաբան, գրող, հավաքորդ Ռուբեն Անգալադյանի վառ անհատականության ու արվեստի նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքի արտահայտումն է: Անգալադյանի հարուստ հավաքածուի ներկայացմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուցադրության բացումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված ստեղծագործությունները արվեստագետի թանգարանի և անհատների հավաքածուներից են: Այն կտևի մինչև դեկտեմբերի 14-ը, իսկ Ռ. Անգալադյանի ափսեների հավաքածուն կցուցադրվի մինչև դեկտեմբերի 21-ը:
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
19:34 21-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց Ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացմանը
1048 դիտում
21:49 07-06-2024
Հակոբ Արշակյանն ու պատգամավոր Հակոբ Ասլանյանը ներկա են գտնվել «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացմանը
3349 դիտում
15:58 18-07-2015
Արցախի նախագահը ներկա է գտնվել հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան