Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
                        ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը  եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի,  Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ: 
Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի  Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաև  հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

