211652_close_icon
views-count5702 դիտում article-date 11:42 07-10-2014

Էջմիածնում տոնական տրամադրությունը սկսվել է և դեռ 2 օր էլ կշարունակվի

Հիմք ընդունելով 405 թվականին տառերի «մուտքն» Էջմիածին ու եռօրյա տոնակատարություն անցկացնելը՝ Էջմիածնում արդեն 6-րդ անգամ եռօրյա տոնակատարություններ կանցկացվեն: Էջմիածնի քաղաքապետրանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 6-ին` միջոցառումների մեկնարկի առաջին օրը, Էջմիածինն ընդունեց քույր քաղաքների պատվիրակություններին, ովքեր եկել են մասնակցելու քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: Էջմիածնի թիվ 16 մանկապարտեզը վերջին տարիներին հիմնովին վերանորոգվել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ քույր քաղաք Իսի Լե Մուլինոյի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Եվ ահա, հերթական այցն էր թիվ 16 մանկապարտեզ Իսի Լե Մուլինոյի պատվիրակության հետ: Այստեղ դեռ վերանորոգում է իրականացվում, շուտով պատրաստ կլինի խոհանոցը: Տոնական առաջին օրվա միջոցառումների անակնկալը Արագած թաղամասի 2-րդ շենքի բակում նորակառույց խաղահրապարակի բացումն էր: Վերջին տարիների ընթացքում սա թվով 7-րդ հիմնադրված խաղահրապարակն է: Բակի՝ հատկապես փոքրիկ բնակիչների համար սա լավագույն նվերն է եղել: Փոքրիկներն արդեն հասցրել են ընտրել, թե որ կարուսելից են ավելի շատ ցանկանում օգտվել: Տոնական մրցաշար է անցկացվել նաեւ սպորտի բնագավառում: Քաղաքի մարզադպրոցը Էջմիածնի 2699-ամյակի առթիվ հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն է անցկացրել: Առաջնությանը ներկա է եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ: Կարեն Գրիգորյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ողջունել են առաջնության մասնակիցներին եւ հաջողություն մաղթել նրանց: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից նաեւ նվերների են արժանցել հաղթողները: Եռօրյա միջոցառումների շարքում կարեւորություն է տրվել քաղաքի տարբեր հատվածներում համերգային ծրագրերի անցկացմանը: Համերգներ, տոնական միջոցառումներ կլինեն ոչ միայն կենտրոնական հատվածներում, այլ նաեւ ծայրամասերում: Միջոցառումների առաջին օրը տոնական համերգային ծրագիր է անցկացվել Զվարթնոցի Արագած թաղամասում: Մշակույթի պալատի երգի-պարի խմբերը ուրախ երգ ու պարով տոնական տրամադրություն են պարգեւում ներկաներին: Քաղաքի տոնին նվիրված միջոցառումների առաջին օրն էջմիածինցիները, հյուրերը, ԵԿՄ անդամները քաղաքապետի գլխավորությամբ այցելել են նաեւ Զվարթնոց թաղամասի Զոհվածների պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը զոհած մարտիկների շիրիմներին:

Նմանատիպ նյութեր