211652_close_icon
views-count5233 դիտում article-date 11:30 04-10-2014

Ի՞նչ ընթացք ստացավ քրեական հեղինակություն «Չոփի» գործը, ով ծանոթից 100,000 դոլար էր պահանջել՝ հակառակ դեպքում սպառնալով վերացնել ընտանիքը

«Պենտեկոստե» աղանդի անդամ, քրեական հեղինակություն Արթուրը, ով առավել հայտնի է «Չոփ» մականվամբ, արդեն տեղեկացրել էինք, որ նշված խմբի անդամներից մեկից 100,000 դոլար էր պահանջել՝ հակառակ դեպքում սպառնացել էր վերացնել նրա ընտանիքը. իսկ հրապարակումից հետո ոստիկանությունը գործին ընթացք է տվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Տուժողներն էլ նշեցին, որ դրանից հետո իրենք քիչ թե շատ հանգիստ են, քանի որ իրենց դեռ չի անհանգստացրել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Պենտեկոստե» աղանդի անդամ, քրեական հեղինակություն Արթուրը, ով առավել հայտնի է «Չոփ» մականվամբ եւ պատիժ է կրում Գորիսի քրեակատարողական հիմնարկում, աղանդավորական խմբի անդամներից մեկից, ով 60 հազար դոլար արդեն նվիրաբերել է, 40 հազար դոլար է պահանջել մինչեւ սեպտեմբերի 24-ը, հակառակ դեպքում սպառնացել է վերացնել նրա ընտանիքի անդամներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Սեւակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ տուժողը ներկա դրությամբ բնակվում է Լոս Անջելեսում: Նրա փոխանցմամբ՝ տուժածը նաեւ պատմել է, որ մի քան հոգի փորձել են իր երեխային մանկապարտեզից առևանգել, սակայն բարեբախտաբար դաստիարակը թույլ չի տվել: Տեղեկացրել էր նաեւ, որ «Պենտեկոստե» հոգեգալստական աղանդի հավաքատեղին Հայաստանում գտնվում է Էրեբունի համայնքում։ Շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որի ժամանակ մեծ պարկեր են դնում բեմի վրա, եւ մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում, իսկ քարոզիչները կանայք են:

Նմանատիպ նյութեր