2614 դիտում
14:58 03-10-2014
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ավանդույթ է դարձրել քաղաքի տոնին ընդառաջ հաշվետվություն տալ ժողովրդին
Դեռ տարիներ առաջ Էջմիածինը ուներ 3-4 տեխնիկա, որոնցով կատարվում էր աղբահանությունը, բայց այսօր դրանց թիվը 30-ից անցնում է:172 բազմաբնակարան շենքից 40 տանիք արդեն վերանորոգվել է, 250-ից ավելի բազմաբնակարան շենքերի մուտքի դռներ փոխվել են: Միայն այս տարի 7 խաղահրապարակ է շահագործման հանձնվել: Նկարչական դպրոցում, եթե 20-30 աշակերտ էր այցելում, ապա Կարեն Գրիգորյանի քաղաքապետության օրոք նրանց թիվը հասել է 300-ի, ինչի արդյունքում դպրոցը պետք է մեծացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ավանդույթ է դարձրել քաղաքի տոնին՝ հոկտեմբերի 8-ին ընդառաջ հաշվետվություն ներկայացնել տվյալ տարում քաղաքի համար կատարված ամեն ինչի մասին: Նաեւ ավելացրեց, որ դպրոցների, մանկապարտեզների գազաֆիկացում է իրականացվում, քաղաքի շուրջ 15 կմ ոռոգման ցանց փոխվել է եւ առանց կորուստի լիարժեք ջրամատակարարում է իրականացվում, չկա մի տարի, որ ծառատունկ չիրականացվի եւ վերջին տարիներին արդեն 30 հազար ծառ է ավելացվել: Իսկ քաղաքի բյուջեն, որը ձեւավորվում է տեղական հարկերից եւ պետության կողմից տրվող դոտացիաներից, այն շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամն է, որի 70 տոկոսը կազմում են աշխատավարձերը:
Քաղաքապետրանն ունի մոտ 800 աշխատատեղ, իսկ աշխատակազմը 41 հոգուց է բաղկացած: Միաժամամանակ ավելացրեց, որ ինչպես մյուս քաղաքները, Էջմիածինը եւս իր շատ ու շատ խնդիրներն ունի, որոնք աստիճանբար փորձ է արվում լուծել՝ տանիքաշինության, կրթական դպրոցների, սպորտի, ասֆալտապատման, կանաչապատման, աղբահանության եւ այլնի հարցում: Ընդգծելով հանդերձ, որ չկա մի տարի, որ նոր տեխնիկաներ ձեռք չբերվեն եւ խնդիրներ ունեցող ոլորտներում էական աշխատանքներ չտարվեն:
Նմանատիպ նյութեր
8115 դիտում
13:54 24-03-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հրապարակային հաշվետվություն ներկայացրեց
2525 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան