211652_close_icon
views-count10874 դիտում article-date 14:06 03-10-2014

Շմայսն աշխատավարձով չի կարողանում յոլա գնալ. ընկերներն են նրան գումար ուղարկում, բայց ուղարկված 10,000 դոլարից 6,000-ը բաժանում է

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պնդում է, որ այս պահին իր միակ շահույթը ԱԺ պատգամավորի աշխատավարձն է, բայց երբ նեղն է ընկնում, արտերկրում բնակվող իր ընկերները ձեռք են մեկնում:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը: «Ես կյանքիս մեջ բիզնես չեմ արել: Ինձ իմ ընկերն է գումար ուղարկում, հիմնականում ռուսաստանաբնակ Ռուբեն Մանուկյանը: Բայց եթե 10 հազար դոլար ուղարկում է, վեցը ժողովրդին եմ բաժանում: Օրինակ, մեզ մոտ իմ եղբոր նախկին ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի անվան դպրոցն ենք ամբողջովին վերանորոգել՝ գույքից սկսած: Մոտ 1 միլիոն դրամ այդ դպրոցի վրա ենք ներդրել: Խնդրել եմ Ղարաբաղի ազատամարտիկներին էլ 150 հազար դոլարով աջակցել: Նա անշահախնդիր է մեզ օգնում»,- ասաց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե միայն ա՞յդ ընկերն է օգնում, պատասխանեց. «Իհարկե: Ես քչով բավարարվող մարդ եմ: Բայց ժողովրդի համար իմ կյանքն եմ դնում»: Մեկ այլ հարցին, թե, բացի ազատամարտին մասնակցելուց, է՞լ ինչ է արել, որով իր կյանքն է դրել ժողովրդի համար, թվարկեց. «Դպրոցը սարքել եմ, ճանապարհները սարքում եմ, ով բանկի պատճառով նեղության մեջ է, փակում ենք, բանակից, հիվանդանոցներից, վիրահատություններից սկսած՝ օգնում ենք: Երկու ավտոբուս եմ գնել, որ դպրոցի երխաներին անվճար էքսկուրսիաների տանեն եւ այլն եւ այլն: Իմ տան դարպասները երբեք փակ չեն եղել ժողովրդի առաջ»,- ասաց Առաքել Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր