211652_close_icon
views-count947 դիտում article-date 13:37 02-10-2014

Գրպանից մարիխուանայի զանգված է հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն 4.2 գ զանգված: Հայկ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է նշված գյուղի դաշտերից՝ իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր