211652_close_icon

Թուրքիան կարող է հոկտեմբերի 4-ից միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարին

views-count2778 դիտում article-date 14:23 01-10-2014
Թուրքիայի վարչապօետ Ահմեդ Դավութօղլուն խնդրել է խորհրդարանին Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողությունների մանդատ տրամադրել: Լիազորություններ տրվելու դեպքում Թուրքիայի զինված ուժերը կարող են հոկտեմբերի 4-ից սկսելօ ռազմական գործողությունները: Օրինագծում նշվում է ահաբեկչության և անվտանգության սպառնալիքների դեմ միջազգային իրավունքի շրջանակներում ցանկացած գործողություն ձեռնարկելու անհրաժեշտությունը: Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Թուրքիայի խորհրդարանը կքննարկի օրինագիծը և այն հաստատվելու դեպքում Թուրքիան ևս կմիանա ԻԼԻՊ-ի դեմ միջազգային պայքկարի դաշինքին:

Նմանատիպ նյութեր