Apple-ը մտադիր է թողարկել ոսկեգույն iPad
                        Apple-ը մտադիր է թողարկել iPad նոր պլանշետ, որը կունենա ոսկեգույն տեսք և 9.7 դյույմ անկյունագծով էկրան: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:  
Նրանց հաղորդմամբ՝ նոր iPad-ը թողարկվելու է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն ու  մոխրագույն: Պլանշետի շնորհանդեսը պլանավորված է հոկտեմբերին: Apple-ը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Վերջին երկու եռամսյակի ընթացքում նվազել է iPad-ի վաճառքի ծավալը: Այն իր գագաթնակետին հասել է 2012 թվականին՝ կազմելով 32 միլիարդ դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

