967 դիտում
14:48 30-09-2014
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին:
Նախարարը բարձր գնահատեց տասնամյակներ շարունակ Արգենտինահայ մշակութային միության ջանքերն՝ ուղղված համայնքում հայապահպան գործունեությունն արդյունավետ իրականացնելուն:
«Ձեր ծնողները նույնպես Հայոց Ցեղասպանություն վերապրածների զավակներ են, ովքեր Մարաշից գաղթելով՝ նախ հաստատվել են Հալեպում, այնուհետեւ տեղափոխվել Արգենտինա: Ուրախ եմ, որ Դուք ամեն ինչ անում եք մեր երիտասարդներին հայեցի դաստիարակություն տալու գործում, - նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, - Հայաստանցի հանդիսատեսը մշտապես բարձր ծափերով է ընդունում միությանը կից գործող «Գայանե» պարախմբի ելույթները Հայրենիքում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ադրիան Լոմլոմջյանը ներկայացրեց արգենտինահայ համայնքի առջև ծառացած ներկա խնդիրները՝ նշելով, որ իրենց միությունը ջանք ու եռանդ չի խնայում համայնքի միասնականությունը պահպանելու գործում:
ՀՀ սփյուռքի նախարարը Արգենտինահայ մշակութային միության նախագահին ներկայացրեց «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը և հույս հայտնեց, որ համայնքը հնարավորինս ակտիվ մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի աջակցության ծրագրին:
Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության կետերը Արգենտինայի հայ համայնքում կյանքի կոչելուն ուղղված հարցեր:
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
11:37 21-08-2014
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանին
1776 դիտում
17:22 23-09-2014
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է հայ համայնքների «Թեքեյան» հիմնադրամի և մշակութային միության ներկայացուցիչներին
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը