Վերա Բրեժնևան ներկայացրել է իր նոր տեսահոլովակը
Ռուսական շոու բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկը` Վերա Բրեժնևան, ներկայացրել է երկրպագուներին իր նոր` «Девочка моя» երգի տեսահոլովակը:
Տեսահոլովակի նկարահանումները տևել են ընդամենը 2 օր և ընթացել են Իտալիայում:
Երգչուհու յուրօրինակ տեսահոլովակում նկարահանվել են Վերա Բրեժնևայի ընտանիքի 3 սերնդի կանայք` մայրը, 4 քույրերը և նրանց 5 դուստրերը:
Տեսահոլովակի մտահաղացումը պատկանում է երգչուհուն:
Ներկայացնում ենք տեսահոլովակը: