Ինչու Գրիշա Մարգարյանը չի մասնակցում եռյակի հանրահավաքներին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) հայտարարել է, որ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքներին չի գնում, քանի որ այդ մասով որեւէ որոշում չի կայացվել: Դրա փոխարեն ինքը Շենգավիթում, 3-րդ մասում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ:
«Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում հանդիպում եմ մարդկանց հետ, զրուցում եմ»,- ներկայացրել է Մարգարյանը:
Խոսելով այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորը պաշտպանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը` ասելով. «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ, այդ ժամանակ էլ կասեմ կողմ եմ, թե դեմ եմ…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: