211652_close_icon
views-count1993 դիտում article-date 22:07 29-09-2014

Մարտահրավեր ժամանակին. Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցահանդեսին ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

Ս. թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է գտնվել «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեին, որը նվիրված էր հռչակավոր արվեստագետի 115-ամյակին: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն իր խոսքում կարևորել է համագործակցությունը. «Երվանդ Քոչարի այս ցուցանահդեսը պետական և մասնավոր հատվածի` Ե. Քոչարի թանգարան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն և անհատ հավաքորդներ համագործակցության լավագույն օրինակ է: Ցուցահանդեսն իրականացվել է երկու կարևոր ձևաչափով. նախ Քոչարի թանգարանի հավաքածուի աշխատանքներն են ներկայացվել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ապա նաև` անհատ հավաքորդների»: Այս ցուցահանդեսը ներկայացնում է Քոչարի ստեղծագործական ընտրանին, այդ թվում փարիզյան և երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկա, քանդակ, տարածական գլուխգործոցներ: «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցադրությունը ևս մեկ քայլ է Քոչարի ստեղծագործ հանճարը բացահայտելու ճանապարհին՝ որպես 20-րդ դարի մոդեռն արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի: Ցուցադրությունը կտևի մինչ 2014 թվականի դեկտեմբերի 14-ը:

Նմանատիպ նյութեր