211652_close_icon
views-count1871 դիտում article-date 20:08 29-09-2014

ԱԳՆ-ի հետ վեճը թեժանում է. պատասխան հայտարարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան http://www.aravot.am/2014/09/09/495551/ կայքում 2014թ. սեպտեմբերի 9-ին հրապարակված «Քաղաքացին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը» հոդվածի: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը մեղմ ասած ստահոդ է, անհիմն եւ հակասական է, քանի որ՝ սուտ է այն պնդումը, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես չի արձագանքել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի գրություններին: Խոսքը միայն այն մասին է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը անարձագանք է թողել Կարեն Հեքիմյանի 21 հուլիսի 2014թ. գրությունը («Հայփոստ» AR144581559AM), որով վերջինս Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Արտաքին գործերի նախարարության, պահանջել էր՝ ա. Վերականգնել իր իրավունքները, որոնք խախտվել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանատան անարդար եւ կողմնակալ գործողություններիհետեւանքով: բ. Վերականգնել իր եւ Հայաստանի Հանրապետության բարի համբավը, որի վրա փորձ է արվում ստվեր գցել «անարժանահավատ» (կեղծ) փաստաթղթերի իմաստով: գ. Միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանատան անարդար եւ կողմնակալ գործունեության արդյունքում իր կողմից կրած նյութական վնասները վերականգնելու համար: դ. Միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան գործունեությունը նպատակաուղղելու իրավական դաշտ՝ «դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի Կոնվենցիային համահունչ: Այս փաստն է, որ առիթ է հանդիսացել, Կարեն Հեքիմյանի՝ ՀՀ վարչական դատարանում վիճարկելու համար՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության անգործությունը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «արտգործնախարարությունը դիմել է Լիտվայում ՀՀ դեսպանությանը» Կարեն Հեքիմյանի հարցով: Այս տեղեկատվությունը բացահայտ սուտ է, քանի որ՝ ա. Կարեն Հեքիմյանը խնդիր ունի ոչ թե Լիտվայում ՀՀ դեսպանության հետ, այլ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ, իսկ դրանք տարբեր հաստատություններ են: Այս փաստը եւս խոսում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ոչ արհեստավարժության եւ անգործության մասին, բ. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Կարեն Հեքիմյանին տրամադրել է փաստաթուղթ, որտեղ նշվում է վերջինիս ներկայացրած փաստաթղթերի «անարժանահավատ» (կեղծ) լինելու մասին: Իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է Կարեն Հեքիմյանի կողմից «անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու» հանգամանքը: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս հարցում որդեգրել է մեղմ ասած տարօրինակ եւ՝ առկա փաստաթղթերի իմաստով, հակասական դիրքորոշում, գ. ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը «պատրաստակամություն է հայտնել, ըստ կարգի, կրկին անգամ քննարկել Կարեն Հեքիմյանի մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում»: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Կարեն Հեքիմյանին փաստաթուղթ է տրամադրել, համաձայն որի Կարեն Հեքիմյանի ներկայացրած փաստաթղթերը «անարժանահավատ» (կեղծ) են: Կարեն Հեքիմյանը դիմել է Հայաստանի Հանրապետությանը՝ հանձինս ՀՀ Արտաքին գործերի նախարարության, որպեսզի պաշտպանվի, հովանավորվի իր երկրի կողմից: Ինչ վերաբերվում է կարգին, որը սահմանել է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունը, ապա այդ կարգը հայտնի է բոլորին, սակայն տվյալ պարագայում ոչ կիրառելի, քանի որ թե 2-րդ, թե 3-րդ, թե 100-րդ անգամ՝ փաստաթղթեր՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն ներկայացնելու դեպքում, Կարեն Հեքիմյանը պետք է նույն փաստաթղթերը ներկայացնի, ինչ-որ 1-ին դեպքում, որոնք, սակայն, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից պիտակավորվել են որպես «անարժանահավատ» (կեղծ): ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ «հիշեցնում է», որ «դիվանագիտական ներկայացուցչությունը՝ իրենց աշխատանքում առաջնորդվում են ներկայացվող երկրների օրենսդրությամբ եւ ստացված հանձնարարականներով»: ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը հիշեցնում ենք, որ՝ ա. «Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի Կոնվենցիայի 55 կետի համաձայն, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը պարտավոր է հարգել նստավայր պետության օրենքները: բ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ քաղաքացու իրավունքները պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, շատ անգամ ի դեմս Արտաքին գործերի նախարարության: Հիշեցնենք, որ 2013թ. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործունեությունը (http://168.am/2013/02/22/186050.html, http://www.armenianreport.com/pubs/53198, http://www.kentron.tv/index.php/am/programs/informational-political/epikentron/item/268-epikentron-23-02-13.html (24:48 րոպեից)): 2014թ. հունիսի 13-ին Կարեն Հեքիմյանին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից մուտքի արտոնագրի մերժումը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատել է, որպես հաշվեհարդար՝ որն իրականացրել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը 2013-2014թթ. քննադատության պատճառով (http://www.aravot.am/2014/07/14/479820/): Կարեն Հեքիմյանը դիմել է ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության տարբեր ատյաններ, ինչպես նաեւ ՀՀ Վարչական դատարան՝ 01.09.2014 հայցադիմում է ներկայացրել (http://www.aravot.am/2014/09/09/495551/)՝ վիճարկելով ՀՀ Արտաքին գործերի նախարարության անգործությունը՝ ՀՀ քաղաքացուն չպաշտպանելու իմաստով: ՀՀ Վարչական դատարանը 22.09.2014թ որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ եւ 01.12.2014 նշանակվել է դատական նիստ: ՀՀ Արտաքին գործերի նախարարության 12.09.2014թ. տարածած հաղորդագրությունը գնահատում ենք, որպես ՀՀ Վարչական դատարանի վրա ազդելու բիրտ միջոց՝ իր բոլոր հետեւանքներով: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դատապարտում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հակասական, ռիսկային, ստահոդ գործելաոճը եւ հորդորում վերադառնալ իրավական դաշտ՝ ի շահ Հայասանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: «ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ» ՀԿ

Նմանատիպ նյութեր