Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի ու նրա ուկրաինացի գործընկերոջ հանդիպումը կարող է անցկացվել Եվրոպայում, սակայն հանդիպման անցկացման ստույգ ժամկետը հայտնի չէ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ուշակովի խոսքերով` Վլադիմիր Պուտինն ու նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկում են երկկողմ ու միջազգային ձևաչափերով անձնական շփումների հնարավորությունը:
Ուշակովը մանրամասնել է, որ միջազգային ձևաչափերի տակ պետք է հասկանալ նորմանդական, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ քառյակի հանդիպումները.
«Այդպիսի հանդիպումը չի բացառվում, այդ թեման քննարկվում է, սակայն առանց կոնկրետ ժամկետների»:
Սրանից առաջ Պորոշենկոն հայտարարել էր, որ պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Եվրոպայում: