2865 դիտում
10:36 26-09-2014
ԵԿՄ վարչությունը ստուգայց անցկացրեց նաև Էջմիածնում, որտեղ խոսվեց նաև ներքին թշնամիների մասին․ տեսանյութ
Վերջին 1 ամսվա ընթացքում միայն 1,200 նոր անդամ ունի Էջմիածնի տարածքային բաժանմունքը: Թվերը ներկայացվեցին Էջմիածնի բաժանմունքում կայացած ԵԿՄ հերթական ստուգայցի շրջանակներում հանդիսավոր նիստի ժամանակ, որն ավանդաբար սկսվեց ծաղկադրման արարողությամբ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ հանդիսավոր նիստի ժամանակ ելույթ ունեցողները կարեւորել են Երկրապահի դերը հասարակության մեջ, իսկ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը ներկայացրեց, որ աշխատանքների ծավալի ավելացմամբ պայմանավորված՝ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների կազմերն ընդլայնվում են: Խորհուրդներում ընդգրկվում են ներկայացուցիչներ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագիր ստորագրած հաստատություններից՝ կրթության եւ գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններ: Խորհուրդներում ընդգրկվում են նաեւ հոգեւորականներ:
Կետիկյանը փոխանցեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գնահատականը ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրած ելույթին: Ըստ Երկրապահի՝ ՀՀ նախագահի խոսքն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այնպես էլ՝ Արցախի խնդրի վերաբերյալ, արտահայտում էր համայն հայության՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության դիրքորոշումը: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ ներքին թշնամիներ անվանեց նրանց, ովքեր դեմ են արտահայտվում դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
511 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
886 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ