211652_close_icon
views-count6801 դիտում article-date 16:55 15-09-2014

Ադրբեջանցիների խոշտանգումների հետևանքով մահացած 32-ամյա Կարենի դին վերադարձնելու հարցով հարազատները դիմել են Եվրոդատարան

Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու նպատակով նրա ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ): Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրանք ակնկալում են ՄԻԵԴ-ի միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Նշենք, որ Կարեն Պետորսյանի դին վերադարձնելու հարցերով զբաղվող կազմակերպությունը «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ-ն է, որի գործադիր տնօրենն է նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին ամենայն հավանականությամբ չեն վերադարձնում, որպեսզի ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշել էր, որ Կարմիր Խաչից փոխանցել են, որ Կարենի դին վերադարձնելու շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ ոչ մի հստակ պատասխան չկա: «Երեւի սպասում են, որ դին նեխի, հետքերը վերանան ու նոր վերադարձնեն»,- ասել էր գյուղապետը: Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի է վերցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել եւ մահացել:

Նմանատիպ նյութեր