Զորի Բալայանը առաջին անգամ է լսում, որ ձևակերպված է որպես խորհրդական. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձևակերպված է խորհրդական, բայց երբևէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել:
Թերթը փորձել է Զ. Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարեց, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում.
«Կարող է դա 100 տարի առաջ է եղել, կամ չգիտեմ երբ է եղել, համենայնդեպս ես առաջին անգամ եմ նման բան լսում»։