16187 դիտում
15:38 10-09-2014
Շուտով Երևանում կհանդիպես Ոսկի, Ադամանդ, Պլատին, Զմրուխտ և այլ անուններով շների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ մենք՝ հայերս, դեռ հնուց շանը համարել ենք մարդուն հավատարիմ կենդանի, և ամեն ոք ցանկացել է, որպեսզի իր տանը շուն պահի, անհերքելի փաստ է: Եթե ԽՍՀՄ տարիներին մարդիկ ավելի շատ հովվաշուն (գելխեղդ), ավչարկա ցեղատեսակի շներ էին նախընտրում, ապա այսօր նրանք այդ չորքոտանի կենդանուն ընտրում են ըստ իրենց ճաշակի:
Տևական ժամանակ է, ինչ Երևանում կարող ես հանդիպել Քերծե (Русская псовая борзая) ցեղատեսակի արու և էգ շների: Նրանք համարվում են ամենաարագավազ շները: Պատկանում են Երևան քաղաքի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ» ընկերության սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Գործարարն առաջինն է Հայաստան ներկրել այդ շներին անցյալ տարի և ցանկանում է շան այս ցեղատեսակը բազմացնել Հայաստանում: Այն դեռ ցարական Ռուսաստանում համարվում էր ազնվական դասի ներկայացուցիչների գեղեցկության, բարիության ատրիբուտ: Սակայն, երբ Լենինի գլխավորությամբ իշխանության եկան կոմունիստները, Լենինի կարգադրությամբ վերացրեցին ոչ միայն ազնվականությունը, այլ նաև ոչնչացրին այս ցեղատեսակի շներին, որպեսզի ոչինչ չհիշեցնի ազնվականներին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Աբրահամյանը նշեց, որ վերջերս շների այդ զույգը 10 ձագ է ունեցել, ու հիմա հայտնի գործարարը մտածում է, թե ինչ անուններով կոչի շնիկներին: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ մի քանի հոգի համոզում են Վ. Աբրահամյանին նրանց անվանել Ոսկի, Զմրուխտ, Ադամանդ, Չեռվոն, Բրոնզ, Պլատին և այլն:
Վաղարշ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պատրաստ է մեծ հաճույքով նվիրել շան ձագուկներին այն մարդկանց, ովքեր հոգատարությամբ և սիրով կպահեն և կխնամեն նրանց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4557 դիտում
14:48 24-09-2021
Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ
3541 դիտում
10:15 30-03-2016
Պետական գանձարանում կա 64,4 կգ ոսկի, 1477 կգ արծաթ և կես կգ պլատին. «Հայկական ժամանակ»
18378 դիտում
11:41 01-11-2019
Թափառող շների ոհմակը մուֆլոններ է հոշոտել․ Կենդանաբանական այգում շների ներթափանցման երկրորդ դեպքն է գրանցվել